26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ո՞վ է ասում` այդ գեներալին չպատժեն»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը դեմ չէ, որ քրեական գործեր հարուցվեն` պարզելու բանակը թալանած գեներալիտետին: «Ո՞վ է ասում` այդ գեներալին կամ մյուս գողացողին չպիտի պատժեն, կա՞որևէ մեկը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Ինձ թվում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է, անհնարին բան չկա աշխարհում, պրոցեսներ են, գնալու են: Ես չեմ կարող դատել մեկին` չունենալով համապատասխան ինֆորմացիա, բայց ես չեմ տեսել նման բան բացի նրանից, որ գալիս, ասում են` գողացել է, որևէ մեկը փաստ չի բերում, ասում են` ինչու դուք չգիտեք, թե ով է գողացողը»,-շեշտեց նա:

Ինքը եթե ունենար փաստեր, տեղյակ լիներ, թե որ զինվորականն է անօրինական գործողություններ անում, զինվորի «հացը խլում», կներկայացներ այդ տեղեկությունները, փաստերն էլ որպես հաղորդում կտար:

«Ես աշխատել եմ որպես նախարար ու ասել եմ միշտ, որ ով պետական բյուջեին ձեռք է տվել, պետք է մատը, ձեռքը կտրել, ես բացահայտ հայտարարել եմ, անկապ հայտարարություններ չեմ անում:

Չի կարելի այդ մակարդակին իջնել, ուղղակի խոսել, պլանկան մենք մեզ համար իջեցնում ենք, որ խոսում ենք արդարության մասին, ասում ենք` ինչու այն մեկը այսպես արեց, այնպես հագավ, չի կարելի»,-եզրափակեց Վ. Այվազյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ