Մոսկվայում սպանված տղամարդը գործարար Գեւորգ Գեւորգյանն էր․ նոր մանրամասներ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայի հարավ-արեւմուտքում հայ տղամարդու են սպանել։ 30-40 տարեկան տղամարդու դին հայտնաբերվել է փողոցում՝ նրա վրա կրակել են Կալաշնիկովի ավտոմատից։
Այժմ դեպքի նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Лентa.ру-ն հայտնել է, որ սպանվածը Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանն է, գործարար, զբաղվում էր շինարարարակն բիզնեսով։ Սպանվածը նախկինում սպորտսմեն է եղել՝ ծանր աթլետիկայով է զբաղվել։
Աղբյուրի խոսքով՝ 2006 թվականի թողարկման BMW ավտոմեքենան, որի մոտ գտել են Գեւորգյանի մարմինը, նա ապառիկով ձեռք Է բերել 2014 թվականին:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Մոսկվայի հարավ – արեւմուտքում տղամարդու սպանությունը բոլոր հատկանիշներով նման Է պատվիրված սպանության: Հրազենային վերքով մարդու մարմինը հայտնաբերվել Է «Լիտովսկի բուլվարում» գտնվող բնակելի տան մոտ:
Իրավապահ մարմիններում հայտնել են, որ անցած գիշեր անհայտ անձը Կալաշնիկովի կարճացված ինքնաձիգով գնդակահարել Է տղամարդուն, ինչից հետո փախել՝ զենքը նետելով սպանության վայրում: