24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ լիազորություններ են տրվում ՄԻՊ-ին

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց, և նիստերի դահլիճում քննարկվում է«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նածագիծը: Նախագծի հիմնական զեկուցողը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: «Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի և նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև որոշ՝ ոչ հստակ կամ […]

Միայնակ գայլի եղբորը ՔԿՀ-ում խոշտանգել են. փաստաբանը ահազանգում է

«Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Նրան պահել են նկուղային հարկում գտնվող կոտրված ապակիով պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը: Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց: Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է  հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած […]

Ուսանողը ծծմբաթթու է լցրել երիտասարդ աղջկա դեմքին /վիդեո/

Մոսկվայի Միտիշչի թաղամասում 20-ամյա երիտասարդը ծծմբաթթու է լցրել 17-ամյա աղջկա դեմքին: Նրանք հանդիպում էին, սակայն երկու ամիս առաջ աղջիկը հեռացել է տղայից: Վերջինը ոչ մի կերպ չի հաշտվել այդ մտքի հետ, եւ արդյունքում երեկ երեկոյան նրա դեմքին ծծմբաթթու է լցրել` ցանկանալով սպանել նախկին ընկերուհուն: Աղջիկը խորը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երիտասարդի նկատմամբ քրեական գործ է […]

Պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները, դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, շտապօգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են  Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկը, […]

Ոստիկանը չի հայհոյել. պարզաբանում /վիդեո/

Armtimes.com կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս ճանապարհային ոստիկանը հայհոյել է վարորդներից մեկին: Ճանապարհային ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնել էինք, ճանապարհային ոստիկաններն անհատական տեսախցիկներ են կրում, որոնք տեսաձայնագրում են ծառայության ողջ գործընթացը՝ առանց կրճատումների ու խմբագրումների: Ներկայացնում ենք խնդրո առարկա «միջադեպի» տեսաձայնագրությունը:

Ես չգիտեի, որ կյանքում կարելի է նաև հանգստանալ. Միհրան Պողոսյան

«ՀՔԾ-ում արդեն վեց ամիս է՝ քննություն է ընթանում, և կարծում եմ, որ մոտ ժամանակներս արդեն արդյունքները կհրապարակվեն»,-այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին: Նա հերքեց, որ կապ ունի բանան ներկրող «Քեթրին» գրուպ ընկերության հետ, և ըստ այդմ էլ հերքեց, որ փորձել է խոչընդոտել […]

Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել. Կովալենկո Շահգելդյան (վիդեո)

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողներին հետ զրույցում ասաց, որ իր թոռը` Տիգրան Շահգալդյանն, իրեն լավ է զգում: «Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել, արդեն մի քանի ժամից կլինի տանը»,- ասաց Կովալենկո Շահգելդյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` ճի՞շտ են մամուլում տարածված լուրերն, ըստ որոնց, նրա թոռանը դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի […]

Շառ է․ Սուրիկ Խաչատրյանը հերքել է (վիդեո)

ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե իր որդին Օջախ ռեստորանային համալիրում դանակահարել է 22-ամյա Տիգրան Շահգալդյանին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը։ «Մի հավատացեք նման լուրերին, բոլորը սուտ են, ապատեղեկատվություն է»,- նշեց նա։ Ինչ վերաբերվում է մեղադրանքներին, թե ինքը մարզպետարանի […]

Դանակահարություն «Օջախ»-ում, կասկածյալը Սուրիկ Խաչատրյանի որդին է. shamshyan.com

Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրում այսօր՝ նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը: Վերջինս ոտքերի եւ նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Աղբյուրի փոխանցմամբ, կասկածներ կան, […]

Որտե՞ղ էր անհայտ կորած 16 ամյա աղջիկը

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2000 թ. ծնված Ռուզաննա Մալխասյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 24-ին՝ ժամը 22-ին, աղջիկը Երևանի Շիրակու փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ հայտնաբերվել և ներկայացվել է բաժին: Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, նա հայտնել է, որ զբոսնել է Երևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի