11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել. Կովալենկո Շահգելդյան (վիդեո)

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողներին հետ զրույցում ասաց, որ իր թոռը` Տիգրան Շահգալդյանն, իրեն լավ է զգում:

«Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել, արդեն մի քանի ժամից կլինի տանը»,- ասաց Կովալենկո Շահգելդյանը:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` ճի՞շտ են մամուլում տարածված լուրերն, ըստ որոնց, նրա թոռանը դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը:

«Սենսացիաներ մի փնտրեք, խնդիր չկա»,- ասաց Կոտայքի նախկին մարզպետն` ավելացնելով.

«Չկա այդպիսի բան, ո’չ: Հեսա ինքը` Սուրիկը կգա,  կասի, որ չկա տենց բան»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ