27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները, դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, շտապօգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են  Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ՝ կնոջ մարմնական վնասվածքն ստանալու հանգամանքները պարզելու համար։

Նախնական տվյալներով՝ տուժողն իր ժամանակավոր բնակության վայրում վիճաբանել է նույն տանը ժամանակավորապես բնակվող տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է կնոջ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին` Ա.Մաղաքյանի առողջությանը պատճառելով աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի երկայնակի ծակած-կտրած վերքի ձեւով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ա.Մաղաքյանն ստացած վնասվածքի հետեւանքով մահացել է:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որի նախաքննության կատարումը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթեւոսյանի որոշմամբ, հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել են բազմաթիվ արնանման նյութի հետքեր, ձեռքի գծանախշի հետք, արնանման նյութի հետքերով խոհանոցային սուր դանակ, լվացած տղամարդու մեկ զույգ կոշիկ, արնանման նյութի հետքերով վարագույր, սեղանի ծածկոց եւ տղամարդու հագուստ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային փորձաքննություններ: Հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք:

Առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ