Ես չգիտեի, որ կյանքում կարելի է նաև հանգստանալ. Միհրան Պողոսյան
«ՀՔԾ-ում արդեն վեց ամիս է՝ քննություն է ընթանում, և կարծում եմ, որ մոտ ժամանակներս արդեն արդյունքները կհրապարակվեն»,-այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին: Նա հերքեց, որ կապ ունի բանան ներկրող «Քեթրին» գրուպ ընկերության հետ, և ըստ այդմ էլ հերքեց, որ փորձել է խոչընդոտել օրեր առաջ բանան ներկրած մեկ այլ ընկերության գործունեությունը: ««Քեթրին» գրուպի հետ կապ չունեմ: Ժամանակին ստեղծել եմ, ու տեսնում եք ինչ հաջողակն է եղել: Քսան տարի առաջ ստեղծել եմ, ու մինչև հիմա խոսում են դրա մասին»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ լրատվամիջոցների հրապարակումները, թե ինքը կապ ունի վերը նշված ընկերության հետ, սխալ են:
Միհրան Պողոսյանը նաև ասաց՝ հիմա հանգստանում է և վայելում կյանքը: «Ես չգիտեի, որ կյանքում կարելի է նաև հանգստանալ: Ես առավոտ վեր էի կենում և մինչև ուշ աշխատում», – եզրափակեց նա: