27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ըստ ոստիկանի հաղորդման՝ պաշտոնատար անձը կեղծ պայմանագիր է ներկայացրել դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին ծառայող Գեւորգ Պ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ հաղորդման հեղինակ Գեւորգ Պ.-ն, մասնավորապես, հայտնել է, որ ծառայելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում, 2014թ. փետրվարի 12-ից մինչեւ նույն թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ակադեմիայում մասնակցել է վերապատրաստման դասընթացների, իսկ ամիսներ անց իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

2016թ. սեպտեմբերին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ինքը ստացել է ծանուցում այն մասին, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել իր դեմ՝ հիշյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար ոստիկանության կողմից կատարած շուրջ 309 հազ. ՀՀ դրամ ծախսերի փոխհատուցման նպատակով: Դատարանից ստանալով քաղաքացիական գործի նյութերի պատճենները՝ պարզել է, որ դատարան է ներկայացվել իր եւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի միջեւ կնքված՝ ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ինչպես նաեւ միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու նպատակով ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, որի տակ առկա ստորագրությունը իրենը չէ, կեղծված է:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ