25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

2016 թվականին լրագրողները պարբերաբար ենթարկվել են բռնության

«2016 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու դրանց աշխատակիցների համար չափազանց բարդ ու լարված ժամանակաշրջան էր: Նրանց վիճակված էր դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու բռնությունների: Անցյալ տարի ԶԼՄ աշխատակիցները նաև մասնագիտական խոչընդոտման հանդիպեցին»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ  հայտնեց  Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտի նախագահ Աշոտ Մելիքյանը: Մելիքյանի խոսքով՝  ամենադժվար փուլը լրագրողների համար ապրիլյան պատերազմն էր և հուլիսի երկրորդ կեսին […]

Փաստաբանները ընտրության առջև են կանգնած

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատում խորհրդի ընտրություններ են: Հունվարի 4-ից մեկնարկել են առաջադրումները և կավարտվեն հունվարի 19-ին: Ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 1700 փաստաբան: Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը, ենթադրվում է, որ ընտրվելու համար անհրաժեշտ է մոտ 500 ձայն: Այս ընտրությունները լինելու են ինտրիգային, քանի որ պայքար է գնալու ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախագահ Ռուբեն […]

Արցախում զինծառայողը վիրավորվել է սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով. մանրամասներ

Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի […]

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստը հետաձգվել է

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին այսօր պետք է ցուցմունք տար Հանրապետության գլխավոր գինեկոլոգ- մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն հետաձգել է  դատական նիստը, քանի որ Հանրապետության գլխավոր գինեկոլոգ- մանկաբարձը դատարան չի   ներկայացել, պատճառաբանելով , որ ծանուցում չի ստացել: Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 24-ին:  Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանը […]

Ստամբուլում ձերբակալել են ամանորի գիշերը 39 մարդու սպանած ԻՊ ահաբեկչին (տեսանյութ)

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեինա» ակումբում ահաբեկչություն իրականացրած անձին: Նախնական տվյալների համաձայն՝ նա ազգությամբ ուզբեկ Աբդուլքադիր Մաշարիպովն է, որը հանդես էր գալիս Աբու Մուհամմադ Ալ Հորասանի ծածկանունով: Ձերբակալվել է Էսենյուրթում գտնվող  բնակարանում, որտեղ էլ թաքնվում էր: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն ցույց չի տվել: Նշվում է, […]

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը:  Նախարարը  շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես […]

Ոստիկանության պաշտոնյաները հանիրավի մեղադրվել են իրենց լիազորություններն անցնելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արևհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Դեռևս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր  առաջադրվել Արևհատ Շ.-ին:  Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել […]

Քննություն է տարվում՝ պարզելու երեք երիտասարդների մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք երիտասարդների մահվան դեպքի առթիվ։ Հունվարի 15-ին՝ ժամը 09։25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Նազարբեկյան 22 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակից իրենց մոտ է տեղափոխվել նշված շենքի բնակիչ, 1994 թ. ծնված Գարիկ Ստեփանյանի դին։ Անմիջապես դեպքի […]

Խաբարովսկում առեւանգել, խեղդել ու այրել են հայ գործարարի որդուն (լուսանկար, տեսանյութ)

Խաբարովսկում առեւանգել են, ապա խեղդել ու այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն։ Ինչպես հայտնում է «Губерния»-ն, տղան իր Lexus մակնիշի մեքենայով անհետացել էր հունվարի 10-ին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 25 եւ 26 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել։ Ոստիկանները պարզել են, որ 25-ամյա Անդրեյ Մուրադյանին առևանգել է նրա ծանոթը: Հանցագործը զանգահարել է տղայի բջջային հեռախոսին և խնդրել նրան վերցնել իրեն Խաբարովսկի […]

Սիրիայում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընի (Ertharin Cousin), ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի (Anthony Lake), ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամայինօգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ՛Բրայենի (Stephen O’Brien), Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավորտնօրեն Մարգարեթ Չանի (Margaret Chan), ՄԱԿ–ի փախստականներիհարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի (Filippo Grandi)՝ Սիրիայի հարցով համատեղ հայտարարությունը 16 հունվարի, երկուշաբթի, 2017թ., Դավոս– Մինչ Սիրիայում վերջնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի