10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ստամբուլում ձերբակալել են ամանորի գիշերը 39 մարդու սպանած ԻՊ ահաբեկչին (տեսանյութ)

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեինա» ակումբում ահաբեկչություն իրականացրած անձին: Նախնական տվյալների համաձայն՝ նա ազգությամբ ուզբեկ Աբդուլքադիր Մաշարիպովն է, որը հանդես էր գալիս Աբու Մուհամմադ Ալ Հորասանի ծածկանունով: Ձերբակալվել է Էսենյուրթում գտնվող  բնակարանում, որտեղ էլ թաքնվում էր:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն ցույց չի տվել:

Նշվում է, որ Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչությանհատուկջոկատայինները  տարածքում 24 ժամյա անդադար հերթապահությունիրականացնելուց հետո դիմել են հատուկ օպերացիայի:

Բացի ահաբեկչից  ձերբակալվել են նույն բնակարանում գտնվող ևս 4 հոգի: Ղրղզստանի քաղաքացի մի տղամարդ և 3 կին, որոնք Սենեգալի, Սոմալիի և Եգիպտոսի քաղաքացիներ են:

Հիշեցնենք, որ նոր տարվա գիշերը ահաբեկիչը Ստամբուլի ակումբներից մեկում անկանոն կրակ էր բացել՝ սպանելով 39 հոգու: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ):

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ