25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին և Թորբյորն Յագլանդին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ մասնակցելու հունվարի 16-ին կայանալիք «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների […]

Հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վայքի և Հրազդանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 17.50-ին, Հրազդան քաղաքում հայտնաբերվել և Վայքի բաժին բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Նվեր Հ.-ն, որը հունվարի 9-ից ոստիկանության Վայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:

Մեղադրանք է առաջադրվել ուսանողի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանիքննչական վարչության Կենտրոնեւ Նորք–Մարաշ վարչականշրջանների քննչական բաժնումքննվող քրեական գործովմեղադրանք է առաջադրվել  ԵՊՀ 1-ին կուրսի ուսանողին` նույնհամալսարանի այլ ֆակուլտետիուսանող Վ.Մուրադյանի սպանության, վերջինիսհամակուրսեցի Ռ.Մարտիրոսյանինծանր մարմնական վնաս պատճառելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքիՎարդանանց փողոցի թիվ 28 շենքի […]

ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է

Երեկ՝ հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության այն մասին, թե հայկական կողմի արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիկրետ Նուրշիրավանօղլու Բաշիրովը, իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զինծառայողի մահվան պատճառները փնտրել իրենց բանակում տիրող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություներում: Ավելին՝ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]

Հակառակորդի կրակոցից վիրավորված 20-ամյա զինվորը մահացել է. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վրաերթ Երեւանի կենտրոնում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում է

Հունվարի 13-ին՝ ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա։ Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Ներսես Պողոսյանը 30 օր անց դադարեցրեց հացադուլը

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 30 օր անց (դեկտեմբերի 15-ից) դադարեցրել է հացադուլը: Մեր տեղեկություններով  նախօրեին Ներսեսին են այցելել մայրն ու եղբայրը եւ հորդորել դադարեցնել հացադուլը::  Նշենք, որ Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա […]

Սրտաբանական կենտրոնի դրամարկղից գումար են հափշտակել

Նորք Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գողություն է կատարվել: Հունվարի 13-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են սրտաբանական կենտրոնի դրամարկղի ապակին, ներս մտել ու հափշտակել գումար: Հափշտակել են մի քանի տասնյակ հազար դրամ, որից հետ դիմել են փախուստի: Դեպքից մի փոքր անց են աշխատակիցները նկատել, որ դրամարկղի ապակին տեղահանված է եւ դիմել են իրավապահներին: Դրամարկղը գտնվում […]

Արտակարգ դեպք գիշերային ակումբում

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում հունվարի 13-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:Սեւակի փողոցում գտնվող գիշերային ակումբում մի խումբ տղամարդիկ քաշքշել են միմյանց, ապա փոխադարձ հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ծեծկռտուքը հնարավոր է եղել հանդարտեցնել իրավապահների ժամանելուց հետո, որոնք երիտասարդներին բերման են ենթարկել: 5 մարդ բերման է ենթարկվել Մուշի բաժին:  Նշված դեպքով կատարվում է հետաքննություն:

5 տարեկան փոքրիկը սառնամանիքին միայնակ դուրս է եկել մանկապարտեզից /վիդեո/

Տյումենի մանկապարտեզներից մեկում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Խմբերից մեկում երեխաները մնացել են միայնակ, եւ նրանցից մեկը՝ 5 տարեկան փոքրիկը, դուրս է եկել ու հեռացել մանկապարտեզից։ Ընդ որում՝ այդ պահին դրսում մինուս 30 սառնամանիք է եղել։ Մոտ մեկ ժամ նա դրսում թափառել է, մինչեւ անցորդները նկատել ու ոստիկանություն են կանչել։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի