26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել ուսանողի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանիքննչական վարչության Կենտրոնեւ Նորք–Մարաշ վարչականշրջանների քննչական բաժնումքննվող քրեական գործովմեղադրանք է առաջադրվել  ԵՊՀ 1-ին կուրսի ուսանողին` նույնհամալսարանի այլ ֆակուլտետիուսանող Վ.Մուրադյանի սպանության, վերջինիսհամակուրսեցի Ռ.Մարտիրոսյանինծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքիՎարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է ՎահեՄուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած–ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած–կտրած վերք» ախտորոշմամբ, նույնհասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեականօրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տեղի ունեցած հանցագործությունը. փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որի ժամանակ Վ.Մուրադյանին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ Ռ.Մարտիրոսյանին` ծանր մարմնական վնաս, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 112-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննիչըմիջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոցկալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նրա բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էմոխրագույն ծալովի դանակ. կասկածյալի հայտարարության համաձայն` նշված դանակով էհարվածներ հասցրել Վ.Մուրադյանին եւ Ռ.Մարտիրոսյանին:

Նախաքննությունը շարունակվում է: Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներպարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ