25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեւանում 2 բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երեւան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017 թվականի հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երեւանի բնակիչներ […]

Մեղադրանք է առաջադրվել Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության համար

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված […]

Տանը հայտնաբերվել է քաղաքացու այրված դին

Հունվարի 11-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, հնարավոր է՝ ներսում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ներսում հայտնաբերել 1927 թ. ծնված Ա. Ղ.-ի այրված դին, հրդեհը ինքնամարվել է:

Զինվորի մահվան հանգամանքները պարզվել են. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 18 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:  Բացահայտվել է գողության 17, խարդախության 3 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել […]

Ողբերգական միջադեպ Վարդանաց փողոցում.երկու հոգի դանակահարվել են

Երեւանի Վարդանանց փողոցում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել։Երկու տղամարդ դանակահարվել են։ Նախնական տեղեկություններով՝ նրանից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին:

Արտակարգ դեպք Երեւանում. հրազենային վնասվածքով տուժած կա

Երեւանում, այսօր՝ հունվարի 11-ի գիշերը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով եւ քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երեւանի բնակիչներ  36-ամյա Արթուր Ս.-ն եւ 31-ամյա Ռոման Դ.-ն: Ըստ […]

Բացահայտվել է 12-րդ դասարանի աշակերտի դանակահարությունը. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Հունվարի 2-ին «Ալավերդի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 12-րդ դասարանի աշակերտ Հ.Հակոբյանը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, […]

Փոխմարզպետի որդու սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին […]

Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողներիիրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտումգործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ,հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ զինծառայողի ընտանիքի անդամ: Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքներիպաշտպանությանն առնչվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի