20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընի (Ertharin Cousin), ՅՈՒՆԻՍԵՖի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի (Anthony Lake), ՄԱԿի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամայինօգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ՛Բրայենի (Stephen O’Brien), Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավորտնօրեն Մարգարեթ Չանի (Margaret Chan), ՄԱԿի փախստականներիհարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի (Filippo Grandi)՝

Սիրիայի հարցով համատեղ հայտարարությունը

16 հունվարի, երկուշաբթի, 2017թ., ԴավոսՄինչ Սիրիայում վերջնական հրադադար իրականացնելու ջանքերը շարունակվում են, մենք կրկին կոչ են անում անհապաղ, անպայմանական և անվտանգ մուտքի հնարավորություն ընձեռել այն երեխաներին և ընտանիքներին հասնելու համար, ովքեր ողջ երկրի տարածքում շարունակում են զրկված լինել մարդասիրական օգնությունից:

Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700 000 մարդ, որոնց 300 000 –ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով:

Սիրիայի ողջ տարածքում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով և որովհետև շարունակվող բռնության վտանգի տակ են: Մենք և, հիրավի, աշխարհը, չպետք է լռի, երբ հակամարտության կողմերը շարունակում են սննդի, ջրի, բժշկական պարագաների և օգնության այլ ձևերի թույլ չտալը կիրառել որպես պատերազմական զենք:

Երեխաները թերսնուցման, ջրազրկման, փորլուծության, վարակիչ հիվանդությունների, վնասվածքներ ստանալու առումով ամենաբարձր ռիսկային գոտում են: Նրանցից շատերը աջակցության կարիք ունեն` տրավմատիկ իրադարձությունների ականատես լինելով և բռնության տարատեսակ դրսևորումների ենթարկվելով: Դժբախտաբար, չափից շատ երեխաներ իրենց կյանքում հակամարտություններից ու կորուստներից զատ շատ քիչ բան են տեսել:

Հալեպի հարավային հատվածներում տեղի ունեցած սարսափները ջնջվել են հանրային գիտակցությունից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Սիրիայի ժողովրդի կարիքները, կյանքն ու ապագան ի չիք դառնան հանրային գիտակցությունից:
Մենք չպետք է թույլ տանք, որ 2017թ.-ը Սիրիայում կրկնի 2016թ.-ի ողբերգությունները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ