20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Խաբարովսկում առեւանգել, խեղդել ու այրել են հայ գործարարի որդուն (լուսանկար, տեսանյութ)

Խաբարովսկում առեւանգել են, ապա խեղդել ու այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն։ Ինչպես հայտնում է «Губерния»-ն, տղան իր Lexus մակնիշի մեքենայով անհետացել էր հունվարի 10-ին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 25 եւ 26 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել։

Ոստիկանները պարզել են, որ 25-ամյա Անդրեյ Մուրադյանին առևանգել է նրա ծանոթը: Հանցագործը զանգահարել է տղայի բջջային հեռախոսին և խնդրել նրան վերցնել իրեն Խաբարովսկի Երկաթուղային թաղամասի ավտոտնակային կոոպերատիվից: Երիտասարդին առևանգել են հենց այդ ավտոտնակային կոոպերատիվում՝ նրա ժամանելուն պես: Հանցագործները նրան մի քանի օր պատանդ են պահել՝ նրա ազատման համար հորից պահանջելով 20 միլիոն ռուբլի փրկագին: Ավելի ուշ, վախենալով պատժից, սպանել են նրան՝ խեղդելով պարանով:

Այնուհետ նրանք դիակը փաթաթել են պոլիէթիլենով, դուրս բերել երկաթուղային կայարան, բենզին լցրել և այրել:

 

Այժմ, dvnovosti.ru-ի տեղեկացմամբ, Անդրեյի, ինչպես նաեւ նրա հարազատ եղբոր դիերը կտեղափոխվեն հայրենիք՝ Հայաստան։
Անդրեյի ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը, մահացել է մի քանի տարի առաջ՝ դժբախտ պատահարից, տղան հոսանքահարվել էր։ Վերջինի դին արտաշիրիմում կանեն, եւ երկու եղբայրներին կհուղարկավորեն Հայաստանում։

 

 

 

big60873cdad87b17177486aba43445418daed04

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ