28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Միայնակ գայլը կոչ է անում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը: Արայիկ Խանդոյանը իր պաշտպանi`  Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին: «Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին […]

Մերձմոսկվայում հայ տղամարդու են սպանել /տեսանյութ/

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում հայ տղամարդ է սպանվել։ 35-ամյա տղամարդը հրազենային վիրավորում է ստացել սրտի հատվածում, գրում է 360tv.ru-ն։ Հայաստանի քաղաքացու մարմինը հայտնաբերվել է շաբաթ լույս կիրակի գիշերը՝ տեղի «Վոդնիկ» սրճարանի մոտ։ Նա բնակվում էր մերձմոսկովյան շրջանում, գրանցում չուներ։ Նախնական տեղեկություններով՝ վերոնշյալ սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում էլ Հայաստանի քաղաքացին մահացու վիրավորում է ստացել։ Դեպի առթիվ […]

«Հաց բերող»-ի վիճակը ծայրահեղ ծանր է.Ազատության հրապարակում կրքերը թեժանում են

««Հաց բերող» Արթուր Սարգսյանի  վիճակը իմ ունեցած տեղություններով՝ ծանր է: Արդեն չի կարողանում շարժվել ու խոսել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային միացյալ նախաձեռնության» նախագահ, «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նշենք, որ Շահեն Հարությունյանը և իր ընկերները բողոքի ցույց են սկսել ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբավորման աջակից Արթուր Սարգսյանի (Հաց բերող): Ակցիայի մասնակիցները […]

Արմենը ոստիկանի թույլտվությամբ է գնացել գողության

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել գողության փորձի համար ազատազրկման դատապարտված, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Ղ.-ի հաղորդման հիման վրա: ՀՔԾ-ից  հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ հիշյալ հանցանքն իրեն անհիմն է վերագրվել եւ 16.12.2016թ.–ին դատապարտվել է պաշտոնատար անձանց կողմից կատարված անօրինական գործողությունների հետեւանքով: Մասնավորապես, հաղորդման համաձայն, Արմեն Ղ.-ն 2014թ.-ի ապրիլին, […]

Կեղծ թղթադրամի իրացում Երևանյան դեղատներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կեղծ թղթադրամ իրացրած անձի ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, Այգեստանում գործող դեղատներից մեկում հաճախորդը գնումը կատարելու ժամանակ իրեն իրացրել է 5000 ՀՀ անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Դեպքի […]

Ադրբեջանը 4 օրում ցեղասպանություն իրականացրեց Սումգայիթում

Ադրբեջանը Սումգայիթի ջարդերը սկսեց՝ ի պատասխան Հայաստանում սկսված Արցախյան շարժման: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, արցախյան շարժման ակտիվիստ Հրայր Ուլուբաբյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չորս օրվա ընթացքում կազմակերպված ցեղասպանություն իրականացրեց Սումգայիթում։ «Ադրբեջանցի ցուցարարները վիճաբանություն սկսեցին և սպանեցին իրենց շարքերում գտնվող ադրբեջանցիների ու մեղքը բարդեցին հայերի վրա՝ այդպես գրգռելով […]

Տաքսու 20-ամյա վարորդի վիզը կտրելու գործով կասկածյալը հրաժարվում է ցուցմունք տալ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1997 թ. ծնված, Երեւանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության հանգամանքները։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի […]

7 հոգով կապտյորկայում հաց ենք կերել.սպանված կուրսանտի գործով մանրամասներ են բացահայտվում

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստերը: Այսօր՝ փետրվարի 27-ին, հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հարություն Բալդերյանը: Բալդերյանը հայտնեց, որ ճանաչում է  եւ գործով ամբաստանյալներին, եւ սպանված կուրսանտին և բոլորի հետ էլ լավ հարաբերություններ է ունեցել: Կուրսանտի […]

Հաց բերողի կյանքին վտանգ է սպառնում. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ քաղաքական մեծամասնությունից հետաքրքրվեց, թե ինչ է արել Հաց բերող Արթուր Սարգսյանը, որ նրան 2-րդ անգամ են կալանավորել, այն էլ նա առողջական խնդիրներ ունի: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այս հարցով իրավապահ մարմիններն են զբաղվում, ոչ թե իրենք: «Նման գործերը թե կուսակցական առումով, թե […]

Դատախազությունից տեղեկացնում են

ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի