13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաց բերողի կյանքին վտանգ է սպառնում. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ քաղաքական մեծամասնությունից հետաքրքրվեց, թե ինչ է արել Հաց բերող Արթուր Սարգսյանը, որ նրան 2-րդ անգամ են կալանավորել, այն էլ նա առողջական խնդիրներ ունի:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այս հարցով իրավապահ մարմիններն են զբաղվում, ոչ թե իրենք:

«Նման գործերը թե կուսակցական առումով, թե ընդհանրապես այդպես քննարկման առարկա չեն մեզ համար: Մենք էլ ենք մտածում այդ մասին, մենք էլ ենք ուզում, որ այդ տղան դրսում լինի, մտածելու համար հատուկ կարգեր ու մոտեցումներ կան: Մենք էլ ենք ուզում, որ իրոք ազատվի»:

Ապա անկախ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այսօր ինքն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր ու նույն դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն այցելել են նրան, Արթուր Սարգսյանը բավական ծանր վիճակում է գտնվում: Ըստ պատգամավորի՝ միակ փրկությունը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ միջնորդություն են պատրաստել՝ անձնական պատասխանատվություն, ու պատգամավորները կարող են միանալ, ապա այդ միջնորդությունը կներկայացվի Գլխավոր դատախազին, որի արդյունքում նրա կյանքը կփրկվի:

Մարուքյանի խոսքքով՝ Արթուր Սարգսյանի կյանքին վտանգ է սպառնում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ