17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմենը ոստիկանի թույլտվությամբ է գնացել գողության

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել գողության փորձի համար ազատազրկման դատապարտված, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Ղ.-ի հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ հիշյալ հանցանքն իրեն անհիմն է վերագրվել եւ 16.12.2016թ.–ին դատապարտվել է պաշտոնատար անձանց կողմից կատարված անօրինական գործողությունների հետեւանքով:

Մասնավորապես, հաղորդման համաձայն, Արմեն Ղ.-ն 2014թ.-ի ապրիլին, երկու պարկ ոսկու հանքանյութ ձեռք բերելու նպատակով, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակից Սիմոն Ս.-ի թույլտվությամբ եւ գիտությամբ գնացել է Սոթքի ոսկու հանքավայր, որտեղ, սակայն, բռնվել է հանքի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն:

Այնտեղ ոստիկան Սիմոն Ս.-ն Արմեն Ղ.-ին խնդրել է որեւէ ցուցմունք չտալ հանքանյութ բերելու վերաբերյալ իր հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին, փոխարենը խոստացել է կարճել քրեական գործով վարույթը` ոստիկանությունում հանքանյութը փոխարինելով հողով լցված երկու այլ պարկերով: Արմեն Ղ.-ն այդ մասին տեղեկացրել է իր վերաբերյալ գործը քննող` ՀՀ քննչական կոմիտեի երեք քննիչներին եւ որեւէ ցուցմունք չի տվել ոստիկանի մասին, սակայն արդյունքում գործը չի կարճվել, իսկ Արմեն Ղ.-ն դատապարտվել է ազատազրկման:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության եւ քննչական կոմիտեի   պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական  լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին  մասով հարուցել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ