28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կտրել է 20 ամյա Կառլենի պարանոցը. ողբերգություն Արագածոտնում

Արագածոտնի մարզում փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են […]

Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի

Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված  վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով: Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի […]

Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից կատարված գողությունը

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 23-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցի պատուհանը  և գաղտնի հափշտակել ընդհանուր 23 հատ ջեռուցման համակարգի […]

Դանակահարել է դեղատան աշխատակցին

Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Բագրատունյաց փողոցի 18-րդ շենքի 1-ին հարկում գործող դեղատանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն տեսաձայնագրությունում պատկերված անձի վերաբերյալ՝ […]

ԿԸՀ-ն երկու անձի մերժեց

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստի ժամանակ որոշում կայացրեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀԿԿ կուսակցությունների համամասնական ցուցակ եւ տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարել գրանցված, քանի որ առարկություններ ցուցակների գրանցման հետ կապված չկային: Խնդիր կար «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձանց գրանցման հետ կապված: […]

Ավազակային հարձակում. կապել են ամուսինների ձեռքերը ու սպառնացել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ամբերդ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, որի շրջանակներում միջնոցներ են ձեռնարվում դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, 2017թ. փետրվարի 23-ին ժամը՝ 22:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ամբերդ գյուղի բնակիչներից մեկի […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 17 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 17, խարդախության 6, դրամանենգության եւ կաշառակերության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի […]

Հակառակորդը արկակոծել է Թալիշը

Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական […]

ՀՀ ԱՆ ՔԿՎ -ից արձագանքել են Henaran.am-ի հրապարակմանը

Այսօր՝ Henaran.am կայքում տեղադրված «Ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը ծանր վիճակում է.ՔԿՀ-ում հացադուլ է անում» արձագանքել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: www. հenaran.am կայքում այսօր զետեղված «Ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը ծանր վիճակում է. ՔԿՀ-ում հացադուլ է անում»  վերտառությամբ հրապարակման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Մկրտումյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է […]

Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վանաձորում 53-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Փետրվարի 23-ին՝ ժ.20.10-ին, «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի և գոտկային շրջանի կտրած-պատռած վերքեր՝ ձախից, ձախ ձեռքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակիչ։ Դեպքի առթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի