28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ԵՄ պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանիիշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներՖրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու ևսահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստտարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկկալանավորելու որոշում է կայացրել և իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով: […]

Թերի է. ոստիկանապետը Կոտայքի մարզում է

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը:  Վլադիմիր Գասպարյանը գործնական […]

«Գաիշնիկին» մեղադրանք առաջադրվեց

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ծեծկռտուք հրահրած և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած չորս անձանց, այդ թվում ոստիկան Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ 09.08.2016թ.-ին Երևանի Ջրաշեն 1-ին փողոցով կնոջ հետ […]

Բելառուսը թերակատարել է Եվրասիական միության պայմանագիրը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել Է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության եւ Մաքսային միության գործունեության ապահովման առումով: Այդ մասին ասված է ԵԱՏՄ դատարանի վճռում, որը հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում: «Դատարանի մեծ կոլեգիան վճռել Է բավարարել Ռուսաստանի Դաշնության դիմումը՝ Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի […]

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները: 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի առթիվ […]

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի հանրաքվեին մասնակցած եվրախորհրդարանականների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախում փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն, միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրենկ Էնգելի /Լյուքսեմբուրգ/, Էլենի Տեոհարուսի /Կիպրոս/, Յարոմիր Շտետինի /Չեխիա/ նկատմամբ։ Նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել։

Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղեկացնում են

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից: Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապևտի և հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ […]

Հարբած վիճակում ավտոմեքենան քշել է ՊՆ շենքի վրա

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ՀՀ ՊՆ տարածք մուտք գործելու դեպքի առթիվ: 23.02.2017թ.` ժամը 00:20-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, […]

«Սասնա ծռեր»-ի Արթուրի վիճակը սարսափելի վատ է. փաստաբանը մանրամասնում է

«Արթուր Սողոմոնյանը ծանր վիճակում է և դեռ չի տեսափոխվել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Երկու օր է չեմ տեսել պաշտպանյալիս, բայց գիտեմ, որ իրավիճակային փոփոխություն չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Արթուր Սողոմոնյանը տառապում է  ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ եւ դրա բուժումը […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 12 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 10, խարդախության 6, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի