05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղեկացնում են

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից:

Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապևտի և հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո վերջիններս համատեղ բժշկական զննության են ենթարկել Ա. Սողոմոնյանին:

Կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն և նշանակվել դեղորայքային բուժում: Ներկայումս Ա. Սողոմոնյանը գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: 

Հիշեցնենք, Henaran.am-ի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նշել էր, որ Արթուր Սողոմոնյանը տառապում է  ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ եւ դրա բուժումը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացնելն անհնար է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ