25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ԵՄ պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանիիշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներՖրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու ևսահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստտարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկկալանավորելու որոշում է կայացրել և իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով:

 

Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր հետապնդած որևէ արդյունքի այս անիմաստ ու կեղծ տվյալներովհայտարարությամբ: Եվրախորհրդարանի պատգամավորները Ինտերպոլի բազայով հետախուզման մեջ չեն գտնվում,ինչպես արդեն պաշտոնապես հերքվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

Ալեքսանդր Լապշինի գործին հակադարձ նախադեպի սկզբունքով միջազգային գործիչների ու լրագրողներիայցերն Արցախ դառնալու են ավելի հաճախակի: Դրան նպաստելու են Ադրբեջանի հենց այսպիսի արատավոր քայլերը:Դրա վառ ապացույցն էր ընդամենը մի քանի օր առաջ Արցախի նոր Սահմանադրության հանրաքվեի շրջանակումաշխարհի 30 երկրից 104 միջազգային գործչի այցը Արցախ: Նրանք բոլորը, այդ թվում՝ Ֆրանկ Էնգելը, ԷլենիԹեոխարուսը, Յարմիր Շտետինը իրական ժողովրդավարական արժեքներ կրող մարդիկ են:

 

Միջազգային հյուրերի այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու միշտ էլ կհամարվենիրավաչափ:

 

Պետք է անդադար ու համառ աշխատանքով հասնել նրան, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր հայրենիքիարցախյան հատվածն իր ժողովրդավարական ինստիտուտներով: Այդ ուղղությամբ պետք է աշխատենք միասնաբար ուկազմակերպված, աշխատենք օրուգիշեր՝ մեկս մյուսին լրացնելով ու առանց ջանք խնայելու:

 

Իմ կատարած աշխատանքով ու այս հայտարարությամբ պատասխանատու հանձնառություն եմ ստանձնումկարգավիճակի ու ռեսուրսների առավելագույն հնարավորություններով աշխատելու աշխարհում Արցախիժողովրդավարական ճանաչումն ապահովելու ուղղությամբ:

 

Ժամանակն է իրավական վարկաբեկման ենթարկելու ու ոչնչացնելու «սև ցուցակ» կոչվող երևույթը.ադրբեջանական որևէ արատավոր քայլ չի կարող կանգնեցնել Արցախի ժողովրդավարական զարգացման ընթացքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ