12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի համար նախագահական մոդելը նշանակություն ունի. իրավաբան/տեսանյութ/

«Նոր Սահմանադրությունը ոչ թե ԼՂՀ Սահմանադրություն է կոչվում, այլ Արցախի հանրապետության Սահմանադրություն, որը արդեն իսկ ողջունելի է»,-այսօր՝ փետրվարի 17-ին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Դավիթ Վարդանյանը: Վարդանյանը անդրադարձավ փետրվարի 20-ին  ԼՂՀ-ում սպասվող Սահմանադրության հանրաքվեին և ընդգծեց, որ նախագահական մոդելը պատերազմող երկրի համար կարևոր դեր կարող է ունենալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխվել

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել  են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն: Այսպես, 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք: […]

«Սասնա ծուռ» Թաթուլ Թամրազյանի կալանքին առնչվող դատը չի կայացել

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված  «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին ապօրինի անազատության մեջ պահելու վերաբերյալ դատական նիստը չի կայացել: Պատճառաբանությունը եղել է այն, որ հնարավոր չի եղել ապահովել մեղադրյալի ներկայությունը դատարանում: Նշենք, որ Թաթուլ Թամրազյանի պաշտպան՝ Մոնիկա Մարգարյանը արդեն երկու շաբաթ է՝ չի կարողանում տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Թաթուլ Թամրազյանին: Առանձնազրույց ունենալուց առաջ […]

Ընտրակաշառքը` Աստծո արդարության դեմ

Լավ է արդար-ցամաք հացը, քան թե չարի ոսկե խայծը: Բարեկամնե’ր, Աստծուն զզվելի են թե կաշառատուն և թե կաշառք վերցնողը: Ընտրակաշառքը զազրելի մի բան է, որով մարդ խոչընդոտ է դնում Աստծո արդարության ու ամենայն սրբությունների առաջ: Մաքսիմ Ոսկանյան

Այրված ու հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել. սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները

Արարատի մարզում, փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատ համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը հայտնեց, որ  ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա […]

ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում  և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները: Ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում՝ Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց […]

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, յուրացման 1 և մաքսանենգության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել […]

Ձերբակալվել է 25-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. փետրվարի 15-ին՝ ժամր 15:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի, աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան […]

Հետախուզվող Լիլիթը բերման ենթարկվեց

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ համատեղ փետրվարի 15-ին` ժամը 15.40-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1969 թ. ծնված Լիլիթ Պ.-ին, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Այս մասին […]

30 օրեկան տղա երեխան գանգի կոտրվածքից է մահացել.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 30 օրեկան երեխայի մահվան հանգամանքները պարզելու  ուղղությամբ: 2017թ. փետրվարի 10-ին՝ ժամը 05:05-ին, շտապօգնության կայանից  ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում  հանկարծամահ է եղել  30 օրեկան տղա երեխա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի