«Մերսեդես Բենց»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնյա սյանը, այնուհետև գազատար խողովակին:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 19-ին, ժամը 1.45-ին, վարորդը՝ 1982 թ. ծնված Հայկ Մնացականյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: