15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրջ փորձություն

Ստամբուլում (Կոնստանդնուպոլսում) այս տարվա փետրվարի 16-ին, ինչպես արդեն հայտնի է, թե՛ համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, թե՛ Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, թե՛ պատրիարքարանի Հոգևոր խորհրդի (կրոնական ժողովի) արդեն նախկին նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ստորագրությամբ մի արձանագրություն ծնվեց, տեղեկացնում է Նոյան տապան գործակալությունը:

 Վերոնշյալ արձանագրությունը բաղկացած է 5 կետից, որոնցից երկուսը, հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հավաստմամբ, իրար հակասող են:
«Դրանցից առաջինի համաձայն, պետք է անմիջապես մի տեղապահ ընտրվի, որը մինչև պատրիարքի ընտրվելը (ենթադրաբար՝ 2017թ. մայիսի 28) պետք է ընտրությունների կազմակերպումն, անցկացումն ապահովի,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Հացպանյանը:- Արձանագրությունում նշված է նաև, որ Արամ Աթեշյանն երբևէ չպետք է առնչություն ունենա ընտրական գործընթացին:
Փետրվարի 17-ին, ըստ այդ արձանագրության, պետք է Կոնստանդնուպոլսում ժողով գումարվեր, տեղապահի ընտրություն լիներ: Փետրվարի 18-ին պետք է ընտրվեր 15 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ (երկուսը՝ հոգևորական, 13-ը՝ աշխարհիկ), որը պետք է ամբողջ համայնքի ցուցակագրումը կատարեր և այլն, և այլն: Սակայն, սա տեղի չունեցավ և տեղի ունենալ չէր կարող, քանի որ այդ նույն արձանագրության մի այլ կետում իբրև, այսպես ասած, փոխզիջման արտահայտություն, նշված է, որ Արամ Աթեշյանը, մինչև ընտրությունների կայացումը, շարունակում է պատրիարքի ընդհանուր փոխանորդի իր պարտականությունների կատարումը: Սա մի իրավական կազուս է:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության և ավանդության համաձայն, տեղապահը լինում է ամենաբարձրաստիճան հոգևորականը, որի վրա դրվում է միայն մեկ պարտականություն՝ մինչև նոր հոգևոր ղեկավարի (կաթողիկոսի, պատրիարքի կամ առաջնորդի) ընտրվելը, նրա պարտականությունների կատարումը: Նա դառնում է տվյալ դեպքում պատրիարքարանի ամենաբարձրաստիճան, բայց ժամանակավոր պաշտոնյան:
Ըստ Եկեղեցու, այսպես ասած, օրենքների, այդ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լինի առնվազն եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս:
Կոնստանդնուպոլսում ունենք երկու հոգի, որոնք եպիսկոպոսաց դասին են պատկանում, մեկը Արամ Աթեշյանն է, մյուսը՝ Սահակ սրբազանը: Սակայն կա ևս մեկ հոգի՝ Գերմանիայի հայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկճյանը, որ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի միաբան է հանդիսանում և այդ միաբանության ամենաավագն է։ Նշված երեք անձանցից երեքն էլ արդեն պատրիարքի աթոռի բնական և հավանական թեկնածուներ են: Իսկ եթե մարդն ինքը պատրիարքի աթոռի թեկնածու է, ընտրողների մոտ, բնականաբար, առաջանալիք անկողմնակալության ապահովման հարցերի շուրջ հնարավոր կասկածների առաջացումը նկատի ունենալով, բոլորովին ցանկալի չէ նրանցից մեկնումեկի տեղապահ ընտրվելը»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե իրենք չեն կարող, ապա ո՞վ պետք է տեղապահ ընտրվի… Այս պարագայում, ըստ մեր զրուցակցի, փաստորեն չկա այն մարդը, ով կարող է օրինական ճանապարհով տեղապահ ընտրվել, որովհետև այժմ դեռ Արամ արքեպիսկոպոսի վրա են դրված Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքի գործառույթները (փոխանորդի կարգավիճակը հենց դա է հուշում), հետևաբար եթե նա մինչև ընտրությունները փոխանորդ է մնում, ապա եկեղեցին երկգլխանի լինել չի կարող, ուստի և այս պարագայում չի կարող տեղապահ ընտրվել:
«Հետևաբար այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականն է,- ասաց պարոն Հացպանյանը:- Նա պետք է հրաժարական տա, հրաժարվի ընդհանուր փոխանորդի իր կարգավիճակից: Վստահ եմ, որ ստեղծված իրավիճակում այս թնջուկը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շատ լավ տեսնում է, հասկանում է, և հենց դա էլ դարձել է պատճառը, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Գարեգին արքեպիսկոպոս Բեկճյանին կանչել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Արթուր Հովհաննիսյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ