25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը 4 օրում ցեղասպանություն իրականացրեց Սումգայիթում

Ադրբեջանը Սումգայիթի ջարդերը սկսեց՝ ի պատասխան Հայաստանում սկսված Արցախյան շարժման: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, արցախյան շարժման ակտիվիստ Հրայր Ուլուբաբյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը չորս օրվա ընթացքում կազմակերպված ցեղասպանություն իրականացրեց Սումգայիթում։

«Ադրբեջանցի ցուցարարները վիճաբանություն սկսեցին և սպանեցին իրենց շարքերում գտնվող ադրբեջանցիների ու մեղքը բարդեցին հայերի վրա՝ այդպես գրգռելով իրենց ժողովրդին հայության դեմ: Հաջորդ օրը փողոցներում ինչքան հայկական օջախներ կային, ավերում էին, մտնում էին բնակարաններ, սպանում հայերին»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ թեեւ պաշտոնական տվյալներով՝ այդ օրերին 30 հայ էր զոհ դարձել, սակայն իր ուսումնասիրություններով պարզել է, որ սպանվել է ավելի քան 100 մարդ:

Հրայր Ուլուբաբյանը նշեց, որ Սումգայիթի ցեղասպանության մասին բազմաթիվ ապացույցներ կան, որոնցով կարելի է դիմել Միջազգային դատարան:

«Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության մասին փաստերը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներկայացնելը կարող է լուրջ դեր խաղալ և հիմնախնդրի լուծման բանալին դառնալ։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանը չի կարող խոսել խաղաղ կարգավորման մասին ցեղասպանություն իրականացնող երկրի հետ»- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ