13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միայնակ գայլը կոչ է անում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը:

Արայիկ Խանդոյանը իր պաշտպանi`  Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին:

«Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:

Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան,  մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թեւ կտանք ազգադավ ռեժիմին:

Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- գրված է կոչի մեջ:

Հիշեցնենք, երեկվանից Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են սկսել մի խումբ երիտասարդներ՝ Հաց բերողին ազատ արձակելու պահանջով։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ