02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Վերջը տվեցին

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի լիիրավ իրավահաջորդը այսուհետ «Յուքոմ» ՍՊԸ-ն է, որի կանոնադրական կապիտալը 17 մլն դրամ է: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Յուքոմ»-ը: Ընկերությունը «Օրանժ Արմենիա»-ին կլանելուց հետո փաստացի դարձավ հայաստանյան կապի ոլորտի եթե ոչ առաջին, ապա երկրորդ հսկան: Մասնագետները «Յուքոմ»-ի արժեքը գնահատում են մոտ 500 մլն դոլար: Նկատենք, որ ըստ մամուլի` ինտերնետ մատակարարող այս ընկերությունը պատկանում է ՖՖ […]

Վարչապետն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի […]

Արդարադատություն Հայաստանում կա, բայց…

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովաննիսյանն այսօր տարեվերջյան ասուլիս ունեցավ: Պատասխանելով լրագրողի  հարցին, թե արդյո՞ք  ՀՀ-ում գոյություն ունի արդարադատություն,նախարարը ասաց. «Արդարադատություն ՀՀ-ում կա, բայց այն շատ խնդիրներ ունի ու կերտման համար մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է՝ թե՛ դուք, թե՛ ես. միայն նախարարը չէ պատասխանատու, այլ ձեզնից յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում»: Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ բավականին բարդ […]

Կիբեր հարձակումների պատճառով կաթվածահար է եղել թուրքական բանկերի գործունեությունը

Վերջին օրերին ընթացքում Թուրքիայի դեմ իրականացվող կիբեր հարձակումների թիրախ են դարձել թուրքական բանկերը: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական բանկերի դեմ իրականացված բազմաթիվ կիբեր հարձակումների հետևանքով դեկտեմբերի 24-ին որոշ թուրքական բանկերի պաշտոնակայքեր արգելափակվել են: Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացվել է «Anonimus» հաքերային (ցանցահենային) խմբի կողմից, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝ այս հարձակումների […]

Թուրքիայի կառավարությանը լայնամասշտաբ պատերազմ են հայտարարել /վիդեո/

Anonymous խմբի հաքերները հայտարարություն են տարածել այն մասին, որ Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ են սկսում, քանի որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն է աջակցում, գրում է  РИА Новости-ն։ Հաքերներն իրենց հրապարակած տեսանյութում հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ եւ հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել […]

Youtube-ի Top 10 հոլովակները

Google ընկերությունը արդեն սկսել է ամփոփել տարին և ստեղծել է ավանդույթ դարձած Youtube Rewind տեսահոլովակը, որտեղ ներկայացված են անցնող տարվա ընթացքում Youtube-ում ամենահայտնի տեսահոլովակներն ու դրանց հերոսները: Կարող եք նաև այցելել Youtube Rewind-ի էջը և տեսնել այս տարվա Top 10 հոլովակները, տեղեկացնում է armblog.net-ը:

24-ամյա Յանան մահացել է ծննդատանը /վիդեո/

Կրասնոդարի շրջանի Տուապսե քաղաքի ծննդատանը մահացել է 24-ամյա հայազգի Յանա Պլակսիյը:  Յանայի հարազատները համոզված են, որ դեպքը տեղի է ունեցել բժիշկների անպատասխանատվության հետևանքով: Նրանք պնդում են, որ հիվանդին առաջին օգնություն ցուցաբերելու փոխարեն անձնակազմը նշել է գլխավոր բժշկի տարեդարձը, գրում է LifeNews-ը։ Յանայի մայրը`  Մանուշակ Մելքոնյանը, պատմել է, որ աղջկան վաղ առավոտյան հիվանդանոց տարան, ասացին, որ […]

CNN-ի տարածած նյութերի քանի՞ տոկոսն է բաժին հասնում Ֆեյսբուքին. հետազոտություն

Սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը բավականին մեծ է մարդկանց կյանքում: Օր օրի աճում է սոցցանցերի օգտատերերի թիվը: Այսօր մարդիկ միջին կտրվածքով օրական 1 ժամ 40 րոպե ծախսում են սոցիալական կայքերում՝ իրենց ընկերների տեղադրած նյութերը, նկարները հավանելով, լրահոս թերթելով և այլն: Սա կազմում է ինտերնետում անցկացրած ժամանակի մոտավորապես 30%-ը : Սրանից կարելի է առանձնացնել մի կարևոր […]

Արժեքավոր մրցանակներ նորարար գաղափարների համար

«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի կազմակերպիչները և գործընկերները հետաքրքիր և արժեքավոր մրցանակներ են նախատեսում նորարար և տեխնոլոգիական տեսանկյունից հետաքիքիր գաղափարներ առաջարկող թիմերի համար։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ նախաձեռնելով այս մրցույթը, նպատակ ունի երիտասարդներին խրախուսել զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և մշակել հետաքրքիր լուծումներ տարբեր ոլորտների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի