Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց. Ժողովուրդ
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/03/BC57CF4B-0FC9-420A-9C25-F856267DE04B_cx4_cy18_cw55_w900_r1_s_r1.jpg)
ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցին գրություն ուղարկել այն մասին, որ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննելու վերաբերյալ նրա դիմումին ընթացք չի տրվի: Հիշեցնենք, որ Սաքունցի դիմումի համար պատճառ էր դարձել Արամ Զավենի Սարգսյանի փետրվարի 5-ի հարցազրույցում հնչեցրած հետեւյալ խոսքերը. «Նույն Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա (հոկտեմբերի 27-ը) կազմակերպված էր, ու մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Ես սպասում եմ իր պատասխանին, թող ասի»:
Դատախազության մերժման հիմքում կրկին Արամ Սարգսյանի խոսքերն են, որոնք արդեն հնչել են մարտի 5-ին տված հարցազրույցում: «Ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի, թե ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը: Ես ասել եմ, որ ինքն էլ այն կարծիքին չէ, որ հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ: Եթե որեւէ մեկը իմանար եւ դրա մասին ինձ ասեր, ես նրա կոկորդը բաց չէի թողնի, որպեսզի այդ մասին բարձրաձայնվեր»: Այսպիսով, թեման փակվեց»:
Մանրամասները` թերթի այս համարում: