23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ մուտքի վիզա չեն կարողանում ստանալ. ահազանգ ՏՏ ոլորտի մասնագետներից

2014թ-ից սկսած Հայաստանում գործող Տեղեկատվական տեխնոլոգիանիրի ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները  ԱՄՆ մուտքի արտոնագիր հազվադեպ են ստանում՝ հյուպատոսական ծառայության սուբյեկտիվ մոտեցումների հետևանքով:

Այս մաիսն այսօր ահազանգել են տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի մասնագետները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնել է, որ  որ ՏՏ ոլորտը կապված է արևմտյան շուկաների հետ, իսկ Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 70 տոկոսը արտահանվում է հենց ԱՄՆ, սակայն ՀՀ-ում ԱՄՆ նոր հյուպատոսը տարբեր պատճառներով ԱՄՆ-ի մուտքի վիզա չի տրամադրում:

«Ոլորտում կա շուրջ 15 հազ. աշխատակից, դա նշանակում է պարբերաբար այցելություններ ԱՄՆ: Այդ այցելություններից է հիմնականում կախված մեր բիզնես հաջողությունները, իսկ դա ազդում է ՀՀ տնտեսության վրա: Վերջին տարիներին ոլորտում 20-25 տոկոս աճ է արձանագրել, սակայն այսկերպ շարունակվելու դեպքում կունենանք կորուստներ: Վիզաներ չտրամադրելու հարցով մի քանի հանդիպումներ ենք ունեցել թե՛ ԱՄՆ-ի հյուպատոսի հետ, թե՛ դեսպանի հետ: Նրանք ասում են, թե վստահ չեն, որ շատերը չեն մեկնում մշտական բնակություն հաստատելու և քողարկված աշխատելու նպատակով»,-ասել է Կ. Վարդանյանը:

Ըստ բանախոսի ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայությունների պահվածքը կարող է ունենալ երեք պատճառ՝ քաղաքական, բյուրոկրատական և հյուպատոսի աշխարհընկալման. «Մենք դեռևս ՀՀ ԱԳՆ-ին չենք դիմել, որովհետև ուղիղ կապի մեջ ենք եղել դեսպանատան հետ, բայց, կարծում եմ, որ պետք է դիմենք, քանի որ այդ քաղաքականությունը վնասում է մեր երկրի տնտեսությանը»:

«ggTaxi» ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանն նշել է, որ իրենք արդեն երկու տարի է գործում են Հայաստանում և չենք կարողանում վիզա ստանալ ամերիկյան գործընկերների հետ հանդիպելու համար. «Պետք է ասեմ, որ անգամ թղթերին չեն նայում, արհամարհում են այն, որ ունես հրավեր: Գրեթե համատարած մերժում են: Բայց եթե նայեն, կտեսնեն, որ դու բազմաթիվ հիմքեր ունես վերադառնալու և չեն մեկնում այնտեղ հաստատվելու համար»:

Սոֆի Մեհրաբյանը («Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն)  իր խոսքում նկատել է, որ իրենք թեև կենդանական ընկերության մասնաճյուղ են, բայց սերտ համագործակցում ենք ամերիկյան ընկերությունների հետ, այնուամենայնիվ, եթե նախկինում 10-ից երկուսն էին մերժվում, ապա այսօր՝ 10-ից 8-ը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ