Lamborghini. նոր սուպերմեքենայի սուպերհնարավորությունները /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/03/50223c105753ba08b1557e63828b755e8ae13030.jpg)
TF1 հանդեսի տրամադրության տակ են հայտնվել Lamborghini-ի նոր սուպերմեքենայի լուսանկարները։ Centenario LP770-4 V12 մեքենաները ստեղծվել են ընկերության հիմնադիր Ֆերրուչչո Լամբորգինիի հարյուրամյակի պատվին։
Մեքենան դեռ պաշտոնապես ներկայացված չէ, սակայն լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ մեքենան սահմանափակ քանակով է լինելու՝ 20 հատ, այն կարժենա մոտ մեկ միլիոն եվրո։
Նշվում է, որ մեքենան պաշտոնապես կներկայացվի մի քանի օրից։