10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Օրանժ» ապրանքանիշը սրանից հետո «Յուքոմ»-ի ներքո կներկայանա

Բջջային կապի ու շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող «Օրանժ» ապրանքանիշը սրանից հետո «Յուքոմ» ապրանքանիշի ներքո կներկայանա։ Այն նաեւ կփոխի նարնջագույն գույնը, կվերածվի կանաչի։

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ այս ընկերությունների միացումը ծառայությունների որակը բարձրացնելու հնարավորություն կտա։  Նա նշել է, որ «Յուքոմ»-ի որդեգրած քաղաքականության արդյունքում կբարելավվի «Օրանժ»-ի ողջ ենթակառուցվածքը:

«Մենք ունենալու ենք ծառայությունների բազմատիպ շերտ, որը հնարավոր կլինի ստանալ մեկ ընկերությունից, մեկ հաշվով ու որակական բարձր չափանիշներով։ Երկու ընկերությունների միացման արդյունքում համատարած կրճատումներ չեն լինելու, այլ նոր աշխատատեղեր են ստեղծվելու»,- ասել է նա:

«Յուքոմ» ընկերության մարքետիգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանն էլ ասել է, որ «Յուքոմ»-ը փորձել է առնվազն պահպանելով ամենալավը, որ ուներ «Օրանժ»-ը, փոխացնել բաժանորդներին:

Բանախոսները նշել են, որ «Օրանժ Արմենիա»-ի բաժանորդները պայմանագրերը վերակնքելու անհրաժեշտություն չեն ունենալու.  «Յուքոմ»-ն ամբողջությամբ «Օրանժ Արմենիա»-ի իրավահաջորդն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ