01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՀՌԱՀ նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին  մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի և Արցախի […]

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները և ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական […]

Ջորջ Քլունին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն /ֆոտո/

Ավրորա մարդասիրական մրցանակի հանձման արարողության առիթով Հայաստան ժամանած հոլիվության աստղ Ջորջ Քլունին վայրէջք կատարելուց անմիջապես հետո հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ միասին Քլունին շրջել է կենտրոնով, լսեց պատանիների երաժշտական կատարումները եւ իհարկե, ուսանողների հետ մի քանի սելֆի արել:                             Tumo Center for Creative […]

Հայ զինվորները` բազմաթիվ վնասվածքներով, խոշտանգումներով և անարգանքի հետքերով. քրեական գործ

ԼՂ-ում ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինվորների դիակապտության ու բռնությունների դեպքերով ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի հիմքում ԼՂ-ի տարածքում զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերն եմ հայտնում են Քննչական կոմիտեից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ […]

Պետք է հետաքննություն անցկացնել եւ պարզել. Ժամանակ

«Հայաստանը եղել է Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի 1/3-ի նախագծողը եւ սարքողը: 94- 96թթ., հասկանալով, որ Հայաստանը նման պոտենցիալ ունի եւ կարող է ռեգիոնում լուրջ դերակատարություն ունենալ ռազմական տեխնոլոգիաների առումով, միտումնավոր Հայաստանի ինդուստրիան ոչնչացվեց: Ինդուստրի­ան ոչնչացվեց, բայց մասնագետները մնացին, եւ նրանց ընտանեկան դաս­տիարակությունը բերեց նրան, որ շատ երիտասարդներ նորից վերադարձան տեխնոլոգիական ոլորտի տարբեր ենթաոլորտներ, եւ բնականաբար […]

ՊՆ փոխնախարարը «ջրել» է ՏՏ ոլորտի հետ համագործակցությունը. Կարեն Վարդանյան /վիդեո/

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Newspress  կյաքին տված իր հարցազրույցում ոչ միայն մեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաների միտումնավոր ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վիժեցնելու մեջ, այլ նաև այդ անձանց կողմից պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել: ՛՛Մեր համագործակցության ընթացքում մենք պարզեցինք, որ այդ մարդիկ […]

Մեդվեդևի Instragram-ում Արարատ լեռան լուսանկարը ադրբեջանցիներին շոկի է ենթարկել /ֆոտո/

Երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով պաշտոնական այցով գտնվում է Երևանում, Instagram սոցիալական ցանցի իր էջում Երևանի եւ Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել: Մեդվեդևի  Instagram-ի էջը 2.1 մլն հետևորդ ունի: 12 ժամում լուսանկարը մոտ 48 հազար հավանություն է ստացել, իսկ նույն լուսանկարի տակ վաելի քան 2200 մեկնաբանություններ են գրել , թե հայ, եւ թե ռուս […]

Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։ Եթե ռազմական գործողությունների առաջին օրերին դրանց քարոզչությունը լռում էր, հետո պարզապես անիմաստ ստեր տարածում, ապա հիմա կամաց֊կամաց համակարգված տեսք […]

Ծանր տեխնիկայի կիրառմանը պետք է գումարվեն նաև տեղեկատվական միջոցները. ՏՏ փորձագետ

Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտում այսօր կլոր սեղան քննարկում էր՝ «Ղարաբաղյան թեժացում, հետևություններ և անելիքներ» թեմայով: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ հրադադարը փխրուն է և խախտվում է: «Այս պահին ՀՀ-ում կա հանրային մոբիլիզացիայի բավական բարձր աստիճան և բավական գրագետ քարոզչական աշխատանք, սակայն, դա առավելագույնը չէ»: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի