02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Կարեն Կարապետյանը կոչ է անում քվեարկել

NASA – National Aeronautics and Space Administration-ի կողմից կազմակերպվող համաշխարհային նախագծերից մեկին՝ SPACE APPS CHALENGE 2017-ին, Հայաստանը ներկայացնող Locotech թիմը համաշխարհային քվեարկության 25․140 մասնակիցների ցանկում գրավում է առաջատար դիրք՝ գտնվելով 20 լավագույնների շարքում։ Քվեարկե՛ք այս թիմի օգտին և աջակցեք հայկական տեխնոլոգիական մտքի՝ միջազգային շուկա դուրս գալուն։ Ներքևում քվեարկության հասցեն է (քվեարկելու համար պետք է գրանցվել): […]

ԱԱԾ-ն սկսել է`երկու ճանապարհ. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունում «Իգլայի» գործով երեկ հերթական հարցաքննությունն է իրա­կանացվել: Օրաթերթին տեղե­կություններ հասան, որ հարցաքննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Իսկ թե կոնկրետ ինչ հացեր են տվել իրավապահները Սանասար Գաբրիելյանին, պարզել չհաջողվեց, սակայն ակնհայտ է մեկ բան, որ տեւական ժա­մանակ ԱԱԾ որեւէ քննչական գործո­ղություն չէր իրականացնում, եւ երեկ­վանից սկսել […]

Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական տույժ

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանինկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2, 2.2.3,  5.1.2 և 5.2.1 ենթակետերիխախտման հատկանիշներով:  Փաստաբանի վարքագծի կանոնագրքի համաձայն՝  2.2.2 ենթակետ – փաստաբանը չպետք է կատարի […]

Մտել է դեղատուն, հրել աշխատակցուհուն ու հափշտակել դրամապանակը

Ոստիկանությունը տեսագրություն էտարածել, որտեղ երեւում է, թե ինչպես մի տղամարդ մտնում է Երեւանի դեղատներից մեկը, հրում աշխատակցուհուն եւ բացահայտ հափշտակում դեղատան դրամապանակը: «Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Տեսագրության մեջ երեւացող անձի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Վարչապետը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին /ֆոտո/

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը  ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին […]

Նոր հնարավորություն հայկական տեխնոլոգիական ստարտափների համար

Մարտի 19-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա ռուսական «Գործնական խորհրդատվության տարածաշրջանային սեսիա» (ԳԽՏՍ, Региональная сессия практического консалтинга/РСПК) միջոցառումը: Հայկական տեխնոլոգիական ստարտափները հնարավորություն կունենան լրամշակելու իրենց նախագծերը և նախապատրաստվելու «Open Innovations Startup Tour» գալիք միջոցառման ժամանակ փորձագետների և ներդրողների առջև իրենց ելույթին: Երևանյան ԳԽՏՍ-ի ծրագիրը ներառում է բիզնես-մոդելավորման հիմունքների, նորարարական կառավարաման և թիմի ստեղծման թեմաներով դասախոսություններ: Մեծ […]

Hi Zinvor խաղ Android, iOS համակարգերի համար

Hi Zinvor խաղն իրենից ներկայացնում է «անվերջ վազող» ժանրի խաղ, որի հերոսը հայ զինվորն է: Խաղում անհրաժեշտ է հաղթահարել խոչընդոտները և հավաքել հնարավորինս շատ միավորներ: Խաղն ուղեկցվում է հայկական հայրենասիրական երգերով: Hi Zinvor խաղն անվճար հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերի համար: Տեղեկացնում է Armblog.net-ը:

Ի՞նչ տնտեսական առաջարկներով են մասնակցում քաղաքական ուժերն ընտրություններին

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու դաշինքները խոստանում են բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հատկացնել պետական աջակցություն, ներգրավել մեծ ներդրումներ տնտեսությունը զարգացնելու համար, ամրապնդել սփյուռքի հետ գործարար կապերը, վերահսկել հանքարդյունաբերության ոլորտը, հարկման դաշտ բերել ստվերային տնտեսությունը եւ անգամ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Այս խոստումները ներառված են ընտրություններին […]

Բացահատվեց

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քանաքեռ 1-ին փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 1978 թ. ծնված Ալինա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.500 դրամ, 50 դոլար, զեղչի քարտեր, այցեքարտեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված