26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս խուսափել կիբեր հարձակումներից /տեսանյութ/

Կասպերսկի Լաբորատորիայի  հայաստանյան ու վրաստանյան  գրասենյակներիի  ղեկավար Արմեն Կարապետյանը այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում անդրադառնալով WannaCry վիրուսին՝ ասաց՝ այս վիրուսը տարածված է  աշխարհի տարբեր երկրներում ՝ այդ թվում՝ Հայաստանում:
Բանախոսը նշեց՝  վերոնշյալ վիրուսով ամբողջ աշխրահում վերջին շրջանում վարակվել է  մոտ 450-500  հազար համակարգիչ: 
«Հայաստանում այդ օրերիյն վարակված էր ամեն 20-րդ համակարգիչ: Վիրուսը թափանցում էր համակարգիչ և կոդավորում ամբողջ համակարգչի ինֆորմացիան: Կոդավորելով համակարգիչը՝ վարակը փորձում էր վարակել նաև ցանցին միացված բոլոր մյուս համակարգիչները: Վիրուսը տարածողները այն ապակոդավորելու համար օգտատերերից հաճախ պահանջում էին մինչ 600 դոլար»,- ասաց բանախոսը՝ հավելելով՝ վիրուսներից խուսափելու համար պետք է ունենալ ապահով ու որակյալ  անտիվիրուս, հետևել դրա ժամկետը չանցնի և ճիշտ ժամանակին վերաակտիվացում անել:

«Վիրուսներից խուսափելու համար հարկ է զերծ մնալ պատահական հղումներ սեղմելուց: Վատ սովորություն է նաև նամակների հետ եկող «ըթաչները» բացելը»,-շեշտեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ