01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ծանր հետեւանքներով շոու. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ որ ձերբակալվել Է ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի տեսուչ Թաթուլ ԳԵւորգյանը։ Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով թաքցրել Է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական , շրջանառությունը եւ չի արձանագրել աշխատողների չգրանցված լինելու փաստը։ 

Օրաթերթին հայտնի դարձավ որ Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն Է եւ չի բացառվում, որ ձերբակալված տեսուչը քննության շրջանակներում իրեն ջրից չոր դուրս գալու համար վերադասի՝ Վարդան Մամիկոնյանի անունը տա՝ կատարվածի պատասխանատվությունը փորձելով նրա վրա բարդել։ Իսկ մեծ հաշվով այս գործը, որ մեծ շուքով մատուցվեց՝ ծանր հետեւանքներով իրականում շոու Է հիշեցնում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ