26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոգեւոր փորձություն ֆեյսբուքում

Բարեկամնե’ր, քրիստոնյաներիս կյանքը լի է զանազան փորձություններով, և այդ բանի համար ենք աղոթում թե. “Մեզ մի’ տար փորձության, այլ ազատիր չարից”: Երբ խնդրում ենք, չարից Տերն ազատում է, ապա փորձություն էլ չի կայանում: Սա բանալի է մեր հոգևոր խաղաղության և այդ խաղաղությունը կայուն պահելու համար: Մի բան, որի համար ամեն օր պիտի աշխատենք` հոգևոր մեր կյանքը կարգավորելով, ըստ Ավետարանի:
Եվ մի փորձություն է ՖԲ-ում ի հայտ եկել հավատի անունով, որ գայլության նման մի բան է և որից մեզ լավ է հեռու մնալ, նմաններին հեռացնել մեր ընկերախմբից ու նրանց համար աղոթելով, որ ետ դառնան իրենց գայլությունից:
Ահա մեկը նամակով որպես թե “հոգևոր” թուղթ է գրում, թե այսքան անգամ պիտի գրությունը այլոց ուղարկես, եթե ոչ` անեծք կիջնի և կյանքդ կվերածի դժոխքի:

Որոգայթը լարում են ու սպասում: Եվ եթե մարդը իր հավատի մեջ երերում է, որս կարող է դառնալ ինչ որ մեկի հավատով սարքած նման չար որոգայթի ու չար կամքի: Հիսուս հրավիրեց, որպեսզի յուրաքանչյուրս մեր հասանելիք Խաչը վերցնենք և ոչ թե մտնենք գայլացած ուժերի հրամանների տակ:

Հիսուս հրավիրեց մեզ, որ Իրենով լինենք “որդիներ, հոգով ազատներ և թագավորներ”: Ուստի և չար սատանայից է, երբ ոմանք ուզում են մեր հոգիներին “Հրամայել”:  Լինենք “որդիներ, հոգով ազատներ և թագավորներ”: Ինչպես անմահական Կամքն է Աստծո:  Այդ է հոգևոր խաղաղություն մեզ համար և իմաստություն:

Մեր հոգիները չենթարկենք այլոց կամքին, որովհետև Թագավոր Կամքը Աստծունն է, Ում խնդրում ենք թե “Մեզ մի’ տար փորձության, այլ ազատիր չարից”:

Հիշենք առաքելական թուղթը, որ “Աստված ո’չ մեկիս չի փորձում, այլ ինքներս ենք ընկնում փորձությունների մեջ` մեր ցանկություններից խաբվելով”: Եկեք ջանք անենք չխաբվել… մեր իսկ ցանկություններից, այլ դրանք հաղթահարենք որպես որդիներ Աստծո, որպես ազատներ և թագավորներ: Ամե’ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ