Սկաուտ Թուֆանկջյանը հատուկ դասընթաց է վարում Թումո Ստեփանակերտում /ֆոտո/
Թումոյի և HALO TRUST ՀԿ-ի համագործակցության շնորհիվ հանրահայտ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարչության հատուկ դասընթաց է վարում Թումո Ստեփանակերտում:
Այս մասին հաղորդում են Թումո հաղորդակցման թիմից և ներկայացնում լուսանկարներ դասընթացից:
Սկաուտ Թուֆանկջյան ամերիկահայ ֆոտոլրագրող է։ 2006-2008 թթ եղել է այն միակ լրագրողը, ով հետևել է սենատոր Բարաք Օբամային քարոզարշավի սկզբից մինչ այն օրը, երբ հայտարարվեցին քվեարկության արդյունքները՝ նրա հաղթանակով։
Թուֆանկջիանն արել է ավելի քան 12.000 լուսանկար ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Նա հրապարակել է գիրք՝ «Այո մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմությունը նախագահական քարոզարշավի ժամանակ» վերնագրով, որտեղ տեղ գտան նրա արած լուսանկարները։
2012 թվականին Սկաուտ Թուֆանկջյանը արեց Միշել Օբամայի և Բարաք Օբամայի համատեղ լուսանկարը, որտեղ նրանք գրկախառնվում էին, դրանից հետո այն հայտնվեց Օբամայի Ֆեյսբուքի և Թվիթթերի պաշտոնական էջերում արդեն՝ երկրորդ նախագահական ընտրության գիշերը (Նոյեմբերի 6, 2012 թ)։ Այս նկարը դարձավ պատմության մեջ ամենաշատ հավանվածը Ֆեյսբուք սոցիալական կայքում և ամենաշատ ռեթվիտվածը Թվիթթեր միկրոբլոգում։