16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հովիվ է կորել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ: […]

Հրդեհ Արդարադատության ակադեմիայում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի 1-ին հարկում՝ անվտանգության աշխատակցի սենյակում, տեղի է ունեցել էլլարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:53-ին, մարվել՝ 07:56-ին: Էլվահանակում այրվել են էլ. լարեր՝ 2 գմ, ջերմահարվել է սենյակը՝ […]

Վանաձորում տուն է այրվել. փրկարարները դուրս են բերել 4 տարեկան երեխայի դին

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության […]

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 30-ամյա Գարիկ Մ.-մ է, ով, նախնական վարկածով, ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից։

Վրաերթ «Կոմիտաս» շուկայի մոտ. հետիոտնը մահացել է

Հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ […]

Ամբողջությամբ այրվել է Փանիկի մշակույթի տունը

Հոկտեմբերի 11-ին, ժամը 07:30-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի մշակույթի տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ այրվում են Փանիկ գյուղի մշակույթի տան տանիքի փայտյա կառուցատարրերը և փայտյա առաստաղը: Henaran.am-ի հետ զրույցում  Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը նշեց, որ  Մշակույթի տունը  22 տարի է չէր շահագործվում: Վթարային […]

Խոշոր վթար. 13 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «ԿամԱԶ» մակիշի 54 LO 444 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Դ.) և «Ford Transit» մակնիշի 24 OS 736 (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. […]

Մայրը փորձել է կտրել 5-ամյա դստեր լեզուն ու դաժան ծեծի է ենթարկել՝ կես տուփ մարգարին ուտելու համար /տեսանյութ/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Վորոնեժի շրջանում։ 5-ամյա աղջնակի մայրը երեխային դաժան ծեծի է ենթարկել ու փորձել է կտրել նրա լեզուն։ Եւ պատճառը կես տուփ մարգարինն է, որը փոքրիկը կերել է՝ առանց մորը հարցնելու։ Երեխան ծանր վիճակում ու լրջագույն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փոքրիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ապրում է տատիկի մոտ։ Երեխայի […]

Խոշոր հրդեհ Նոր Նորքում․ մարդիկ տարհանվել են

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները […]

Հրդեհ Գյումրիի հանրախանութում /ֆոտո/

Հրդեհ է բռնկվել Գյումրու OK  հանրախանութի  երկրորդ հարկում, որտեղ տեղակայված է արագ սննդի  կետ, որը վերջերս էր բացվել:   Հրդեհը բռնկելուց առաջ աշխատակիցները վառված էլեկտրալարեր ու գազի հոտ են զգացել, սննդի կետում աշխատողների ինքնազգացողությունը վատացել է,  սկսել են մարդկանց տարհանել: Գյումրու OK սուպերմարկետում գրանցված հրդեհի մասին ՀՀ ԱԻ  Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգը  ստացել է ՀՀ ԱԻ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի