16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր ավտովթար Երևանում. Մարզահամերգային համալիրի մոտ բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող Газель-ը և Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 AF 662 համարանիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2051 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Արմենիա» […]

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել

Նախօրեին Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող ուղևորի պատճառով, գրում է «Интерфакс».-ը: Նշվում է, որ տղամարդը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն […]

Հրդեհ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք: Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 […]

Երևանում ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող HIGER մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս […]

Հզոր երկրաշարժ Մեքսիկայում․ զոհերի թիվը հասնում է 300-ի /ֆոտո, տեսանյութ/

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում, ինչի արդյունքում, վերջին տվյալներով, մահացել է 226 հոգի, սակայն զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, հայտնում է Associated Press-ը։ Ընդ որում, ամենից շատ տուժել է մայրաքաղաք Մեխիկոն, այն բավական մոտ է էպիկենտրոնին, այստեղ 117 հոգի է մահացել։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմում է 7,1 բալլ, Մեխիկոյում 44 շինություն է […]

45-ամյա տղամարդը հրացանով կրակել է իր որովայնին

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկացրել են, որ «որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, […]

Գյումրիում տուն է այրվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ծուլոկիձեի փողոցի թիվ 139 տան դիմաց գտնվող տան տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:18-ին: Ջերմահարվել է Գ. Ս.-ին պատկանող տան առաստաղը (2 սենյակի՝ ընդ. 44 քմ), այրվել՝ տանը գործող արհեստանոցի պատի […]

Երեւանի փոխքաղաքապետին սպասարկող ավտոմեքենան վթարվել է. կան վիրավորներ (Ֆոտո)

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, […]

Վթարի հետեւանքով 18-ամյա երիտասարդ է մահացել

Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ГАЗ 69 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մահացել է 18-ամյա երիտասարդ: Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացողը 18-ամյա Արտակ Բ.-ն է, իսկ 25-ամյա Ազատ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի