21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վթարի է ենթարկվել Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղու միկրոավտոբուսը. կան վիրավորներ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի […]

Արտակարգ դեպք. հրազենով զինված անձը մտել է «Արմենիա» ԲԿ ու կրակոցներ արձակել

Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց և կրակոցներ արձակել: Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Տուժածներ չկան: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Արտակարգ դեպք Ուրցաձորում. ավազահանքը փլվել է քաղաքացու վրա

Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ուրցաձոր գյուղի վարչական տարածքից միջին տարիքի տղամարդը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նրան հիվանդանոց են տեղափոխել Ուրցաձոր գյուղում գտնվող ավազահանքի մոտից, որտեղից գյուղացիները ավազ են դուրս բերում: Տուժածը, ով, ըստ տեղեկությունների, նույն գյուղի բնակիչ՝ միջին տարիքի Արթուր […]

Խոշոր վթար Դավիթաշենում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 54-ամյա Արշակ Անտոնյանի վարած Ford մակնիշի 023 ՍԼ 64 համարանիշի և 40-ամյա Արթուր Չիլինգարյանի վարած Honda մակնիշի 51 CA 001 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:  Ինչպես դեպքի վայրից հայտնում […]

Հրդեհ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում․ վեց մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

1 ամսական երեխային առևանգել են

Սեպտեմբերի 26-ին 42-ամյա Գյուլիզար Գ.-ն Վաղարշապատի ոստիկանության բաժին բողոք է ներկայացրել, որ իր երեխային՝ 1 ամսական Միշել Գ.-ին այս տարվա ապրիլի 3-ին Երևան քաղաքում Մարգարյան փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատան մոտ պատահական տաքսի ավտոմեքենայից անհայտ անձինք առևանգել են և ինքը ոչ մի տեղեկություններ չունի: Կատարվում է հետաքննություն:

Մայրն ու մանկահասակ երեխաները ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել /տեսանյութ/

Սննդային թունավորում Լոռու մարզում: Մայրն ու երկու մանկահասակ երեխաները՝ 5 և 7 տարեկան, նախօրեին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Կենտրոն ընդունման պահին երեխաների գիտակցությունը եղել է մթագնած, բժիշկները նրանց վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, մոր վիճակը՝ ծանր: Նրանց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում՝ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշաններով: Ավելի ուշ երեխաների մայրն ու […]

Վթարի պահին վարորդը տրոլեյբուսի ներսում չի եղել

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց այս պահի դրությամբ տեղափոխվել է 6 տուժած։ Տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում է:  Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողներին ասաց, որ ըստ վարորդի,  երթեւեկության ժամանակ տրոլեյբուսի շտանգաները գծերից  դուրս է եկել: Վարարդն այդ ժամանակ  արգելակել է, մեքենան կանգնեցրել է, իջել է մեքենայից,  որպեսզի հարթի […]

Արտակարգ դեպք Երևանում. տրոլեյբուսը շրջվել է փողոցում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվ են գործել փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության խմբերը և Երևանի ճանապարհային ոստիկանները։  Շարունակությունը՝ […]

Վերջին մեկ շաբաթվա երկրաշարժերը

Ս.թ. սեպտեմբերի 21-ից մինչև 27-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 23-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 6-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 05:20-ին, M=0.4, Չարենցավան քաղաքից 4 կմ դեպի հարավ-արևմուտք, սեպտեմբերի 22-ին, ժամը 02:54-ին և 03:16-ին, M=0.3 և M=0.5, Ապարան քաղաքից 25 կմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի