15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վանաձորում տուն է այրվել. փրկարարները դուրս են բերել 4 տարեկան երեխայի դին

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ