19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր վթար. 13 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «ԿամԱԶ» մակիշի 54 LO 444 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Դ.) և «Ford Transit» մակնիշի 24 OS 736 (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենաները։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ. Ա.-ը և ուղևորներ՝ 1975 թ. ծնված Ս. Ա.-ը, 1983 թ. ծնված Մ. Ա.-ը, 1977 թ. ծնված Ռ. Վ.-ը, 1987 թ.ծնված Լ. Մ.-ը, 1999 թ. ծնված Ս. Ա.-ը, 1953 թ. ծնված Ա. Հ.-ը, 1983 թ. ծնված Լ. Դ.-ը, 1966 թ. ծնված Ռ. Գ.-ը, 1962 թ. ծնված Կ. Հ.-ը, 1974 թ. ծնված Մ. Բ.-ը, 1977 թ. ծնված Լ. Բ.-ը և 1966 թ. ծնված Ա. Ս.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներից 11-ի առողջական վիճակը գնահատել է միջին ծանրության, իսկ Ա. Ս.-ի և Մ. Բ.-ինը՝ ծանր, այնուհետև հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ