18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վրաերթ «Կոմիտաս» շուկայի մոտ. հետիոտնը մահացել է

Հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է: 
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ