15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 5 վիրավոր

Վանաձորում այսօր` նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «Գռանդ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս բախվել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով երկու վարորդներն ու նրանց մեքենաներում գտնվող երեք ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներից 3-ը «ՎԱԶ-21099»-ից են, 2-ը` «Գրանդ Չերոկի»-ից: Վիրավորներից մեկը […]

Արտակարգ դեպք Մխչանում. ծեծկռտուք, հնչել են կրակոցներ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ […]

Դավթաշենի կամրջից քաղաքացի է ընկել

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Հարսանիքի նախօրեին պատահաբար կրակել են փեսայի սեռական օրգանին

Եգիպտոսում հարսանիքից առաջ կազմակերպված խնջույքը վատ ավարտ է ունեցել։ Փեսան ընկերների հետ խնջույք է կազմակերպել, սակայն խնջույքի ժամանակ ընկերներից մեկը օդ է կրակել ու պատահաբար դիպել փեսայի սեռական օրգանին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, նա սեռական օրգանի լուրջ վնասվածք է ստացել։ Հասկանալի պատճառներով՝ դեպքից մեկ օր հետո ծրագրված հարսանիքը չի կայացել։  

Մահվան ելքով պատահար Արտաշատում

Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սաթիկ Թովմասյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 14.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ս. Թովմասյանը մահացել է: Կատարվում է քննություն:

Ռուսաստանում բնակելի շենք է փլվել /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Իժեւսկ քաղաքում բնակելի շենք է փլուզվել, մարդիկ մնացել են փլատակների տակ, հայտնում է Life-ը։ Լրտվամիջոցների տվյալներով՝ փլուզման արդյունքում առնվազն մեկ զոհ կա, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են։ Փլուզվել է Ուդմուրտսկայա 261 հասցեի շենքի մի մասը, ականատեսներն ասել են, որ փլուզումից առաջ պայթյունի ձայն է հնչել։   Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու […]

Քանի երկրաշարժ է գրանցվել նոյեմբերի 2-ից մինչև 8-ը

Ս.թ. նոյեմբերի 2-ից մինչև 8-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 9-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը գրանցվել է նոյեմբերի 5-ին, ժամը 02:43-ին, M=2.6, Ամասիա գյուղից 12 կմ դեպի հյուսիս-արևելք:        Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել: […]

Հայրը սպանել է 4-ամյա որդուն՝ խանդելով կնոջը նրա հանդեպ /ֆոտո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Տեղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 4-ամյա որդուն դաժանորեն սպանելու համար։ Երեխայի մայրը՝ Եվգենիան, ոստիկանության աշխատակից է։ Նոյեմբերի 3 -ին նա ամուսնուց հաղորդագրություն է ստացել, որտեղ վերջինը գրել էր․ «Ես քեզ ազատեցի ավելորդ հոգսից»։ Կնոջ զանգերին տղամարդը՝ Մաքսիմը չի պատասխանել։ Երբ Եվգենիան տուն է գնացել, իրենց 4-ամյա […]

Մասիսում ամուսինը ծեծել է կնոջը և ստիպել ժավել խմել

Արարատի մարզում երեկ՝ ժամը 19։30-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի 38-րդ կուրսի 14/1 սենյակում ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը, տևական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան և պարտադրել է, որ կինն ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։  Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկանները տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են նույն […]

Ավտովթար Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 9-ին, ժամը 01:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (պետհամարանիշի և վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի