Մասիսում ամուսինը ծեծել է կնոջը և ստիպել ժավել խմել
Արարատի մարզում երեկ՝ ժամը 19։30-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի 38-րդ կուրսի 14/1 սենյակում ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը, տևական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան և պարտադրել է, որ կինն ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Մանվելյանին, իսկ լոգարանում հայտնաբերել են նրա կնոջը՝ 27-ամյա Ա. Հ.-ին։
Ոստիկանները Դ. Մանվելյանին տեղափոխել են Ոստիկանության Մասիսի բաժին, իսկ Ա. Հ.-ին էլ տեղում օգնություն է ցուցաբերվել։