15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

15-ամյա պատանին դանակահարել է 16-ամյա պատանուն

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Դ. Մ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, 2002 թ. ծնված […]

3-ամյա երեխան պատահաբար կրակել է իր գլխին

ՌԴ Իրկուտսկի շրջանում քրեական գործ է հարուցվել 3-ամյա փոքրիկի մահվան փաստի առթիվ։ Երեխան պատահաբար կրակել է իր գլխին։  Ինչպես պարզվել է, երեխան տանը գտել է հորեղբոր օդամղիչ ատրճանական ու սկսել խաղալ դրանով, արդյունքում կրակել է իր գլխին ու մահացել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Վթարի է ենթակվել ֆուտբոլային երկրպագուներով լի մեքենան․ կան զոհեր

Այս գիշեր Ռուսաստանում խոշոր վթար է տեղի ունեցել։ Կրասնոդարից Դոնի Ռոստով տանող ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ֆուտբոլային երկրպագուներով լի Գազելը։ 12 երիտասարդները Կրասնոդարում կայացած Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլի խաղից հետո վերադառնում էին Դոնի Ռոստով: Նրանց տեղափոխող ГАЗель-Next-ը մթության մեջ բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ բեռնատարին: Վթարի հետևանքով ГАЗель-Next-ի 5 ուղևոր, այդ թվում՝ 2 անչափահաս՝ 14 և 16 […]

Մարդատար ինքնաթիռ է կործանվել․ հրաշքով ողջ մնացած երեխան /տեսանյութ/

Խաբարովսկում վթարվել է մարդատար L-410 ինքնաթիռը։ Վայրէջք կատարելիս այն ընկել է։ Հայտնի է, որ ինքնաթիռում 9 հոգի է եղել, այդ թվում՝ անձնակազմը։ Բոլորը մահացել են, բացի 4-ամյա երեխայից։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը, հայտնի չէ։ Չի նշվում նաեւ զոհվածների ինքնությունը։

Կինը սպանել է 4-ամյա որդուն, ապա ինքնասպան է եղել

Մոսկվայում կինը դանակահարել է 4-ամյա որդուն, ապա ինքնասպան է եղել։ Նրանք երկուսի դիերը հայտնաբերվել է Մոսկվայի Պոդոլսկիե կուրսանտի փողոցում գտնվող նրանց բնակարանում։ Կնոջ եւ երեխայի դիերի մոտ գրություն է եղել, որում կինը բացատրել է իր արարքը։ Սակայն գրության բովանդակությունը իրավապահները չեն բարձրաձայնել։ 

Նորակառույց շենք է փլվել․ կան զոհեր /տեսանյութ/

ՌԴ Սարանսկ քաղաքում նորակառույց շենքերից մեկի աստիճանահարթակը փլվել է, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքի շինարարությունը դեռ ամբողջովին չէր ավարտվել, նշվում է, որ 3 զոհերը եւ 2 վիրավորները բոլորը շինարարներ էին։ 

1-ին դասարանի տղայի ձեռքերը կապել են, տարել զուգարան, ծեծի ենթարկել ու կտրել թարթիչները

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում […]

Սարսափելի երկրաշարժ Իրանում․ գրեթե 200 զոհ կա /տեսանյութ/

Իրանում նախօրեին սարսափելի երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը հասել է 200-ի։ Նշվում է, որ հազարավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, փլատակների տակ մարդիկ կան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,3 բալ, էպիկենտրոնը լեռնային Սուլեմանիա նահանգի Խալաբյա քաղաքն է։  Փրկարարները կարծում են, որ զոհերի թիվը կշարունակի աճել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն […]

Արտակարգ պատահար. կնոջ հոշոտված դի են գտել

Նոյեմբերի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս: Ըստ Shamshyan.com-ի՝ ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի: Նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության […]

Մայրը 2 երեխաների հետ ցած է նետվել այրվող բնակարանի պատուհանից

Ռուսաստանի Կամչատկայի Անադիր քաղաքի շենքերից մեկում նախօրեին հրդեհ է բռնկվել:  HTB-ի փոխանցմամբ՝ 3-րդ հարկի բնակարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կա 7 տուժած, որոնց մի մասը հարևան բնակարաններից են և հոսպիտալացվել են շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ: Հրդեհի ժամանակ բնակարանի բնակչուհին իր 2 երեխաների հետ՝ 3 և 12 տարեկան, ցած է նետվել 3-րդ հարկից, ինչի հետևանքով նրանք մարմնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի