28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

1-ին դասարանի տղայի ձեռքերը կապել են, տարել զուգարան, ծեծի ենթարկել ու կտրել թարթիչները

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Երեխայի մայրը, ով նաև պատրաստվում է դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, պատմել է «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ՝ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուստասնում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել»:

Մարինե Սարգսյանը նշել է, որ դպրոցի տնօրենն ու դասվարը «մատների արանքով են նայում» միջադեպին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ