15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Աղջիկը մահացել է՝ փորձելով պատուհանագոգին սելֆի անել /ֆոտո/

Տոնի Կելլին Նոր Զելանդիայից մահացել է՝ ցած ընկնելով Լոնդոնում գտնվող իր բնակարանի պատուհանագոգից։ Աղջիկը ցանկացել է հետաքրքիր սելֆի անել, սակայն սայթաքել է ու վայր ընկել երկրորդ հարկի պատուհանից։ Բլոգերը, ով Ինստագրամում 2 հազար հետեւորդ ունի, մահացել է գանգուղեղային վնասվածքից։    Տոնիի ընկերուհիները պատմել են, որ նա ուրախ աղջիկ էր ու շատ էր սիրում լուսանկարվել։   […]

Հրդեհ Վանաձորի ռեստորաններից մեկում

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:11-ին, մարվել՝ 08:06-ին: Ամբողջությամբ այրվել է համալիրի հյուրասենյակներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ):

Վրաերթից շաբաթներ անց տղամարդը մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք` սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 18 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1943 թ. ծնված Սաշա Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:  Նոյեմբերի 21-ին Ս. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

Հրդեհ Բերդ քաղաքում

Նոյեմբերի 22-ին, ժամը 00:20-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 տնից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:00-ին, մարվել՝ 01:16-ին: Այրվել է տան առաջին հարկի սենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով:

Արցախում 3 զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար […]

Սարսափելի մահ․ 5-ամյա աղջիկը խեղդվել է լվացքի մեքենայում

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Մագադան քաղաքում։ 5-ամյա աղջնակը մահացել է լվացքի մեքենայում։ Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 20-ին աղջիկը 6 ժամ տանը միայնակ է եղել։ Երբ մեծերը վերադարձել են տուն, նրանք երեխայի դին հայտնաբերել են լվացքի մեքենայում։  Նախնական վարկածով՝ երեխան խեղդամահ է եղել փակ տարածքում։ Ոստիկանները պարզում են, թե երեխան ինչու է այդքան […]

Ավտովթար ՌԴ-ում. տուժել են հայեր

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2107 (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և LADA Priora մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները: Վարորդները և LADA […]

Ծեծկռտուք ու կրակոցներ «Մոսկվա սիթի»-ում․ կան տուժածներ (տեսանյութ)

Մոսկվայում՝ «Մոսկվա սիթի» կենտրոնում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել։ Հայտնի է, որ միջադեպի արդյունքում 10 հոգի վիրավորվել է։ Վիճաբանությունը տեղի է ունեցել կենտրոնի ավտոկայանատեղիում։ Կասկածյալների մի մասը անհետացել է էլիտար արտասահմանյան մեքենաներով, այժմ որոնվում են Maybach, Toyota Land Cruiser եւ Lexus ավտոմեքենաները: Եւս 30 հոգու հաջողվել է ձերբակալել։ Դեպքի առթիվ քրեական գործ […]

Խոշոր հրդեհ Քաղսի գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացատունը, կից խորդանոցը (մոտ 60 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 6 խմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ […]

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Արցախում՝ 3-4 և ՀՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:  Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։  Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի