15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Երևանում քաղաքացին կրակոցներ է արձակել շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ

Դեկտեմեբրի 1-ին կրկոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած «ԻԺ 58» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:   Կանչով նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ կրակոցն […]

Երևանում 22-ամյա տղան շինաշխատանքներ կատարելիս 6-րդ հարկից վայր է ընկել. Shamshyan.com

Այսօր առավոտյան առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռոստոմի 26 հասցե, որտեղից մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել մի տղայի, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Վիրավորին շտապօգնության մեքենային պատգարակով Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 22-ամյա Քաջիկ Ավետիսյանն […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Երեւանում դանակահարել են 33-ամյա երիտասարդի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հՀիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին որեւէ տեղեկատվություն հայտնելու։ Ոստիկանները պարզել […]

Երեւանում բեռնատար «ԳԱԶԵԼ»-ը հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:25-ի սահմաններում 20-ամյա Արտաշես Մ.-ն Շիրազի փողոցում՝ «Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ-սրահի դիմաց, իր վարած «ԳԱԶ 33021 -212» մակնիշի 34 ՕF 144 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի […]

Շնաձկների խումբը հոշոտել է խեղդվող ներգաղթյալներին

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Լիբիայի ափերին։ Լիբիայից մի խումբ ներգաղթյալներին Իտալիա տեղափոխող նավը շրջվել է, շնաձկների խումբը հարձակվել է խեղդվող ներգաղթյալների վրա ու հոշոտել նրանց։  Մոտ 200 ներգաթյալ տեղափոխող նավը շրջվել է, շատերին հոշոտել են շնաձկները, ոմանց հնարավոր է եղել փրկել։ Եւս 40 հոգի անհետ կորած է համարվում։    

Ավտովթար Գայի պողոտայում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 1-ին, ժամը 05:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի 07 ZO 080 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) բախվել է բետոնե […]

Պայթյուն Ավանի սուպերմարկետում

Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի  պահեստում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արտակարգ դեպք. հայտնի պաշտոնյայի ազգականուհուն հյուրանոցի պատուհանից ցա՞ծ են նետել. Ժողովուրդ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է: Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի […]

Դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ ննջասենյակում, հայտնաբերել 1977 թ. ծնված Պ. Բ.-ի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի