12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանում քաղաքացին կրակոցներ է արձակել շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ

Դեկտեմեբրի 1-ին կրկոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած «ԻԺ 58» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:  

Կանչով նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակվել է 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ:

Կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, նրա մոտ հայտնբերվել է նաև «ԻԺ 58» տիպի հրացանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է: Նախնական տեղեկություններով էքսկավատորը պատկանում է «ԿԱԷՌ» ՍՊԸ-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ